Հետևեք մեզ։

Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին

12:24, 11 հունիս 2026
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա.  ՀԾԿՀ  նախագահը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին

Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. այս մասին հայտարարել է ՀԾԿՀ նախագահը` անդրադառանլով  գազի գնի թանկացման մասին խոսակցություններին։

«Արևային տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան այս տարիներին մեր երկրում բավականին զարգացել են։ Միայն արևային կայանների գոյությունը մեր իրականությունում մեզ կապահովի 92, 93, 94 թվականների ծանր էներգետիկական կրզիսի պատկերն ունենալուց։

Եթե լինի գազի թանկացում, ապա անցումային փուլում որոշակի դժվարություններենթադրվում է, որ կլինեն։ Հովհարային անջատումների պատկերը չենք ունենա, բայց անհետևանք չի լինի, բայց օրերով ու ժամերով հոսանքազրկումներ չեն լինի»,- ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց Մեսրոպ Մեսրոպյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները