ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել․
«Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրությունները։
Այս սրբապիղծ ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ անարգանքի փորձի մասին է։
Տեսնում ենք տեղի ունեցածի նկատմամբ Գյումրու քաղաքային իշխանությունների և հասարակության խիստ բացասական վերաբերմունքը։ Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից կատարվածի հստակ գնահատական, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար սպառիչ միջոցների ձեռնարկում»։