Հետևեք մեզ։

Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու․ Փաշինյան

13:47, 11 հունիս 2026
Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու․ Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի դեռ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգը, պատերազմ չի լինելու։ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իր արած այն հայտարարությանը, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին կարող է լինել աղետաբեր պատերազմ։

«Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասաց վարչապետը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները