Հետևեք մեզ։

Պակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

15:10, 11 հունիս 2026
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պակիստանի ժողովրդի և Կառավարության, ինչպես նաև իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Ձեր վերընտրությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։


Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։  Մենք հույս ունենք, որ Ձեր նոր պաշտոնավարումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը։ Մաղթում եմ Ձեզ շարունակական առողջություն, բարեկեցություն, ինչպես նաև առաջընթաց և բարգավաճում Հայաստանի բարեկամ ժողովրդին։


Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունեք իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները