Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը

16:30, 11 հունիս 2026
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը։

Ըստ ՔԿ-ի՝ Արմեն Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանը, նրա որդի Արտյոմ Խաչատրյանը և գործով անցնող մյուս անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու համար։

Գործը վերաբերում է Երևանի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ շուրջ 451 քմ մակերեսով և ավելի քան 208 մլն դրամ արժեքով գույքը պետական սեփականության ֆոնդից դուրս բերելու և, ըստ մեղադրանքի, Գագիկ ու Արտյոմ Խաչատրյանների հետ փոխկապակցված անձանց միջոցով վերջիններիս շահերին ծառայեցնելու դեպքին։

Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները