Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ օգնություն է խնդրում,
«Չեխիայի երկու քաղաքացիներ ս․թ․ հուլիսի 03-ին Ծովագյուղ գյուղի մոտակայքից ավտոստոպով շարժվել են դեպի Ծովագյուղ սուպերմարկետ, որտեղ իջել են (վարորդի ինքնությունը, ավտոմեքենայի մակնիշը և համարանիշը հայտնի չեն): Չեխիայի քաղաքացիները մեքենայում մոռացել են փոքրիկ սև պայուսակ, որի մեջ եղել են անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր և երկու բջջային հեռախոսներ։
Սույնով խնդրում ենք մեքենայի վարորդին կապ հաստատել Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ՝ հաղորդագրություն ուղարկելով մեր ֆեյսբուքյան պրոֆիլին կամ զանգահարելով +374 10 519 373 հեռախոսահամարով։
Շնորհակալություն»։