Հետևեք մեզ։

ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Արփինե Սարգսյան

13:04, 12 հունիս 2026
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Արփինե Սարգսյան

ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Մինչ այս պահը ես քաղաքական որևէ ուժի կողմից ներկայացված փաստահեն և իրավաչափ արձանագրում չեմ տեսել»,- ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով՝ պնդելով, որ դրանք անցկացվել են զանգվածային խախտումներով։

Նախարարի խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերի համար ապահովվել են պատշաճ պայմաններ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները