Եթե իշխանություններն այսօր ի վիճակի չեն այլընտրանքի մասին խոսել, նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարել այլոց։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եթե այսօր ինձ ու մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, երկու-երեք ամսվա ընթացքում կարելի է իրավիճակ փոխել։ Բայց այստեղ մի քանի նախապայման կա՝ այդ լիազորությունը պետք է լինի հարյուր տոկոսանոց, և Փաշինյանը մի քանի ամիս պետք է լռի, ոչինչ չխոսի։ Նրա խոսելը մեր գլխին պատերազմ է բերել, նա պետք է լռի ու չխոսի», - ասաց նա։