Հետևեք մեզ։

Ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել իմ խոսքը, կամ ապուշ են․ միայն ապուշը կարող էր մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն․ Սերժ Սարգսյան

13:44, 12 հունիս 2026
Ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել իմ խոսքը, կամ ապուշ են․  միայն ապուշը կարող էր մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն․ Սերժ Սարգսյան

Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը՝ կամ չեն ըմբռնել իմ խոսքը, կամ ապուշ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով իր՝ «Չեմ կարծում, որ Փաշինյանը 3-րդ ժամկետ է ընտրվում, քանի որ նախորդ ընտրությունները եղել են արտահերթ» հայտարարությունը:

«Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից: Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը՝ կամ չեն ըմբռնել իմ խոսքը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող էր մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ, և ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է 3-րդ ժամկետի գնալու համա՞ր: Ակնհայտ է, որ նրանց մոտ իհարկե չի ստացվելու, ձախողվելու է, իմ ասածը շատ պարզ էր, այլևս որևէ հարցի չեմ ուզում պատասխանել»,- նշել է Սարգսյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները