Հետևեք մեզ։

Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի. նրա հեռախոսն առգրավվել են

13:56, 12 հունիս 2026
Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի. նրա հեռախոսն առգրավվել են

Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի: Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ լինելուց բացի, ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ-ն պետք է թույլտվություն տար դրա համար»,- ասաց Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։

 

Նրա հեռախոսն առգրավված է։ Մանուկյանը ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ առավոտյան հայտնել էինք, որ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արեգնազ Մանուկյանի բնակարանում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները