Արդեն դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան երկու պահանջով․ առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ, այս մասին հայտարարեց Սամվել Կարապետյանը։
«Եթե ինքը վստահ է, որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով որոշենք՝ հաղթե՞լ է, թե՞ չէ»,-ասաց Կարապետյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ընտրությունների արդյունքների դեմ փողոցային պայքար չկա՝ Կարապետյանը պատասխանեց. «Հանրությունը սկզբում հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում, մեր հարցը խորհրդարանը չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, կհեռացնենք այդպես»,- նշել է Կարապետյանը: