Այն, ինչ կատարվում է իբր միջազգային հանրության ցանկությունն է, պարտադրանք է, այդ ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել և տալ նոր ընկալում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Միջազգային հանրության համար ցանկալի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա նրանց չի հետաքրքրում։ Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց համար բացվել է։ Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով Փաշինյանին կաջակցի, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի։ Այն պահին, երբ ՀՀ իշանությունները նոր ձևակերպում գտնեն, հավատացեք, միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշումը փոխվելու է»,-ասաց Օսկանյանը։