Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին պետական հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%-ը «այո» են ասել։ Սա թշնամանքի բացահայտ դրսևորում է, որը պարտադիր միջազգային դատապարտման և կանխարգելման կարիք ունի», -գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։