Հետևեք մեզ։

Ծեծկռտուք Այնթափում․ բաժին են տեղափոխվել 7 քաղաքացիներ

11:10, 13 հունիս 2026
Ծեծկռտուք Այնթափում․  բաժին են տեղափոխվել 7 քաղաքացիներ

Հունիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասից ձերբակալվել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով բաժին են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։

Ոստիկանություն տեղափոխվածներ են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Կարեն Պ․-ն, 38-ամյա Արտակ Պ․-ն, 32-ամյա Կարեն  Շ․-ն, 36-ամյա Սեդրակ Ս․-ն, 29-ամյա Արթուր Ա․-ն, 32-ամյա Գրիգոր Ա․-ն և 34-ամյա Արմեն  Ա․-ն,  իսկ 36-ամյա Լիլիթ Պ․-ն հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները