Հետևեք մեզ։

Վարդահովիտի «Դզեր» տարածքում քաղաքացիները  «UAZ»-ով անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ, օգնել են փրկարարները

12:56, 13 հունիս 2026
Վարդահովիտի «Դզեր» տարածքում քաղաքացիները  «UAZ»-ով  անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ, օգնել են փրկարարները

Հունիսի 12-ին՝ ժամը 18։04-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դզեր» կոչվող տարածքում չորս քաղաքացի անցել են գետի մյուս կողմ և չեն կարողանում հետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդահովիտ բնակավայրի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիները  «UAZ» մակնիշի ավտոմեքենայով անցել են գետը և չեն կարողանում հետ վերադառնալ:

Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցնել են գետի մյուս կողմ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները