Հետևեք մեզ։

Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ

14:33, 04 հուլիս 2023
Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ

Իրանը լիիրավ անդամակցություն է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Այս մասին հայտնի է դառնում գագաթնաժողովին հաջորդած հռչակագրից։


ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին, կազմակերպության անդամ են հանդիսանում Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։

 

Այս տարի կազմակերպությանը միանում է Իրանը։


Բելառուսը դեռ դիտորդի կարգավիճակում է, սակայն անցյալ տարվա հուլիսին Մինսկը հայտ է ներկայացրել լիիրավ անդամակցության համար։