Հետևեք մեզ։

Քեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի nչնչացումը, հայրենակիցներիդ մաhն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին

10:13, 15 հունիս 2026
Քեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի nչնչացումը, հայրենակիցներիդ մաhն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին

ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաև այլ հարթություն է ենթադրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։

Մանկության երազա՞նքն է իրականացվել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացվել է։

90-ականներից սկսած՝ հազարավոր մարտունեցիներ, արցախցիներ կամ պարզապես հայեր են զոհվել։ Արմե՛ն, ո՞նց ես մարսել, շատ հե՞շտ էր, թե՞ ուղղակի թքած ունես։

Արցախի գլխին եկածի պայմաններում ո՞նց ես ապրում, շնչում, կյանքդ վայելում Արցախ հանձնածների շրջապատում, ուրախ-զվարթ ժամանակ անցկացնում Արցախին պատերազմ բերածների և ցեղասպանություն իրականացրածների կարկառուն ներկայացուցչի հետ։

Քեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի ոչնչացումը, հայրենակիցներիդ մահն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն»,-գրել է Աբրահամյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները