2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։
Հունիսի առաջին կեսին գրանցված նման աճ վերջին անգամ արձանագրվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին։
Մասնագետների գնահատմամբ՝ լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային առատ ներհոսքով և վերջին շրջանում գրանցված զգալի տեղումներով։
Սևանա լճի մակարդակի փոփոխությունների մշտադիտարկումը կարևոր նշանակություն ունի ինչպես ջրային ռեսուրսների կառավարման, այնպես էլ լճի էկոհամակարգի պահպանության տեսանկյունից։
Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի։