Հետևեք մեզ։

Վանաձորում՝ Փամբակ գետում, վաղ առավոտից սկսվել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

10:04, 16 հունիս 2026
Վանաձորում՝ Փամբակ գետում, վաղ առավոտից սկսվել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 16-ին, շարունակվում են Փամբակ գետում երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակը առավոտյան 8-ից սկսել է գետում որոնողական աշխատանքները, սակայն գետը բավականին վարար է, իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով՝ գրեթե 40 մ երկարությամբ, շարունակում են որոնողական աշխատանքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, ու արդեն դեպքի վայր են ժամանել վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ։

Այս պահին որոնողական աշխատանքների վայր է ժամանել նաև Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները