Հետևեք մեզ։

ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս

10:41, 16 հունիս 2026
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդող բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը կկարողանան Հորմուզի նեղուցով անցնել առանց տուրքերի վճարման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։

«Համաձայնագրում ասվում է, որ 60 օրվա ընթացքում, մինչ մենք կբանակցենք վերջնական համաձայնագրի շուրջ, Հորմուզի նեղուցի մուտքն ու ելքը կլինի առանց տուրքերի», - ասել է նա։

Փոխնախագահը նշել է, որ Հորմուզի նեղուցով անվճար անցման մակարդակն արդեն իսկ զգալիորեն ավելացել է, որ նեղուցով անցնում է մեծ քանակությամբ նավթ, և նավթի գինը 120 դոլարից հասել է 83 դոլարի։

Վենսի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ ջրային ճանապարհով անցումը կմնա անվճար վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։«Բանակցությունների ընթացքում հարց է առաջացել՝ ի՞նչ անել, եթե նավը փչանա։ Կլինի՞ սպասարկման վճար, եթե նավը պետք է քարշակվի։ Դա բոլորովին այլ հարց է։ Գուցե, իրանցիները սա նկատի ունեն։ Մենք նրանց հստակ ասել ենք, որ թույլ չենք տա մի համակարգ, որը նավերից վճարներ կպահանջի Հորմուզի նեղուցով անցնելու համար», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Իրանի արտգործնախարարությունից հունիսի 15-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը թույլ կտա սպասարկման վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից, և դա չի լինի տուրքերի գանձում։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները