Հետևեք մեզ։

Փամբակ գետում 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքներին մասնակցում են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր․ ՆԳՆ

11:18, 16 հունիս 2026
Փամբակ գետում 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքներին մասնակցում են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ,  ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր․ ՆԳՆ
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ
Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի հիման վրա Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։
 
Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հիշեցնենք, որ նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները