Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ Ուկրաինա է հասել։ 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, առաջիկայում էլ Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը։ Մոտավորապես նույնքան ծաղիկ էլ երկրորդ բեռնատարում է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է։
Մարատ Հակոբյանի տեղեկություններով՝ հայկական ծաղիկների՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե իրացվել է, իսկ երկրորդ բեռնատարն առաջիկա օրերին արդեն կլինի Ուկրաինայում։