Հետևեք մեզ։

Մենք չենք ուզում, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետև մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք կառավարություն. Ռուբինյան

13:21, 16 հունիս 2026
Մենք չենք ուզում, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետև մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք կառավարություն. Ռուբինյան

Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, ստացել ենք ավելի շատ քվե, քան 2021 թվականին, դա բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք չենք ուզում, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետև մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք կառավարություն»,-ասաց Ռուբինյանը։

Նա ասաց, թե շատ ուրախ խորհրդարան կլինի, եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն.

«Վերջապես ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերած գույքը պաշտպանելու կամ իրենց դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար»։

Ինչ վերաբերում է պաշտոնների բաշխմանը, Ռուբինյանն ասաց, թե «ճակատագրեր» դեռ չեն քննարկել։

«Դեռ չենք քննարկել, եթե անկեղծ՝ ես ինքս էլ դեռ չեմ մտածել»,-նշեց Ռուբինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինքը հակված է մնալ օրենսդիրո՞ւմ, թե՞ գնալ գործադիր մարմին։

Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահի ախորժակ ունի՝ Ռուբինյանն արձագանքեց.

«Ես ախորժակ ունեմ միայն քյաբաբի և շաումայի, այն էլ բացառապես բառիս բուն իմաստով և ոչ կալուգացի օլիգարխի մտածած իմաստով»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները