Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարել էհերթական նիստ և Արևիկ Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմել:
Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է դաշինքի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Արևիկ Ավետիսյանին:
Նշենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո մանդատը բաժին է հասել Անուշ Քլոյանին: