Հետևեք մեզ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ Փաշինյան

14:59, 16 հունիս 2026
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տնտեսական նոր խթան է բերել։

«Մարդիկ պետք է իրենց կյանքում տեսնեն տնտեսական աճերը, և ես որոշում եմ կայացրել, որ Հայաստանում պետք է բարձրացվեն թոշակները»,- նշեց նա։

Փաշինյանը հավատացրեց, թե 2028 թվականից սկսած՝ իրենք կվերանայեն ու առնվազն գնաճի չափով կինդեքսավորեն կենսաթոշակը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները