Հետևեք մեզ։

Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ

15:07, 16 հունիս 2026
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ նոր համաձայնագրով Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու կամ ձեռք բերելու հնարավորություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

 

«Նրանք այն չեն մշակելու, նրանք այն չեն գնելու, նրանք դրա հետ կապված ոչինչ չեն անելու», - ասել է Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Նա հավելել է, որ սա «արդար» և «լավ» գործարք է։

Թրամփը նաև նշել է, որ այժմ Իրանի հետ համաձայնությունն անցնում է «երկրորդ փուլ»։

Ավելի վաղ իրանցի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ հունիսի 19-ին Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում կողմերը բանակցություններ կվարեն վերջնական համաձայնագրի կնքման համար։

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն գումար չի ներդնի Իրանում։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 300 միլիարդ դոլարի ծրագիր կպատրաստեն Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել էր, որ Իրանը կարող է հասանելիություն ստանալ միլիարդավոր դոլարի հիմնադրամին, եթե երկիրը կատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրում նշված պարտավորությունները։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ ամերիկացի հարկատուները դրա համար չեն վճարի։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները