Հետևեք մեզ։

Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

15:20, 16 հունիս 2026
Ջորջա Մելոնին շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.
 
«Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և ճանաչում այն խիզախությունը, որով Դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին:
Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին և հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: 2025 թվականին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը՝ աջակցելու վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին՝ այն գիտակցմամբ, որ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
 
Մեր երկրների միջև հարաբերություններն ամուր են և շարունակաբար զարգանում են: Մեզ միավորում են աշխույժ տնտեսական կապերը, երկարամյա մշակութային և հնագիտական համագործակցությունը, ինչպես նաև համագործակցության շոշափելի հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները և պաշտպանությունը: Վստահ եմ, որ Ձեր նոր մանդատը հնարավորություն կընձեռի առավել ամրապնդելու այս գործընկերությունը»

Վերլուծական

Ամենաընթերցվածները