Հետևեք մեզ։

Պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից. «Հանրապետություն» կուսակցություն

16:55, 16 հունիս 2026
Պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից. «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել.

 

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։

Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մղումով՝ ՌԴ-ն սահմանափակումներ է մտցրել ՀՀ ապրանքների նկատմամբ, ինչը փակուղու առաջ է կանգնեցրել ՀՀ արտադրողներին։ Անհրաժեշտ պահին աջակցության ձեռք են մեկնել ԵՄ երկրները։
Ստեղծված իրավիճակի ամբողջական լուծման միակ հնարավոր տարբերակը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալն ու Խոր և համապարփակ առևտրի, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրերը ԵՄ-ի հետ ստորագրելն է։ Դա է նաև հանրության գերակշիռ մասի ցանկությունը, որը մենք ձևակերպել ենք։ Հետևաբար, մեր հայտարարությունը բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար և կարող է ընդունվել որպես հանրային պահանջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները