Հետևեք մեզ։

Արմավիր ՔԿՀ-ի դիտաշտարակներից մեկում ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք

12:25, 17 հունիս 2026
Արմավիր ՔԿՀ-ի դիտաշտարակներից մեկում ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք
Հունիսի 17-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):
Նշված տարածքում անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը՝ ձկնորսական լարով կախված արգելագոտու հիմնական պատից:
 
Շարունակելով ձկնորսական լարի հետքով տեղանքի զննությունը՝ ծառայողները հիմնարկի տեղամասերից մեկի զբոսահրապարակի տանիքից էլ հայտնաբերել են լարին ամրացված, սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ, որում առկա է եղել բջջային 2 հեռախոս:
Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները