Հետևեք մեզ։

Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացվել են Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանները

12:38, 17 հունիս 2026
Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացվել են Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանները

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին, այս մասին հայտնում են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։

«Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։

Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- նշված է հաղորդագրությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները