Հետևեք մեզ։

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում մաքրուհին է, այստեղ չկա իրավական ոչ մի բան․ Ղազինյան

13:02, 17 հունիս 2026
Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում մաքրուհին է, այստեղ չկա իրավական ոչ մի բան․ Ղազինյան

Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, որևէ իրավական մարմնից որևէ իրավական բան չեմ սպասում, մանավանդ այս չակերտավոր անկախ մարմնից, այնպես որ պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է: Այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը՝ խոսելով ԿԸՀ-ում քննվող իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասին:

«Այս ամենը ոչ մի բանի մասին է, իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ որպես այդպիսին: Չգերագնահատելով իմ անձը, բայց սա ուղղված է և իմ ակտիվության դեմ, և մեր քաղաքական ուժի ակտիվության դեմ»,- նշել է նա:

Անդրադառնալով ձայնագրությանը, որում ասվում էր՝ «Ղազինյան Դավոն 1,400,000 դրամը տվել է Արմանին»` Ղազինյանը պարզաբանեց, որ ենթադրում է՝ Արմանը իրեն շատ մտերիմ անձ է:

«Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում մաքրուհին է, այստեղ չկա իրավական ոչ մի բան: Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում է տվել, ինչ է արել, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ինչ է նշանակում՝ ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ սա ընտրակաշառքի գումար է, դա աբսուրդ է»,- շեշտել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները