Հետևեք մեզ։

Գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն, հնարած գործ է. Օրբելյան

16:08, 17 հունիս 2026
Գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն, հնարած գործ է. Օրբելյան

«Փաստաթղթերին ծանոթացել եմ, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն»,- նշեց Օրբելյանը։

 

Նրա խոսքով՝ հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Ըստ նրա՝ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները