Հետևեք մեզ։

Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում

16:58, 17 հունիս 2026
Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա նման հայտարարություն արեց նիստի մեկնարկից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան:

Նշենք` փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց նկատմամբ։ Խոսքը Ռոբերտ Մելքոնյանի և Վալերի Օսիպյանի մասին է:

«Ես դատաքննության ընթացքում էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,– ասաց Օսիպյանը։

Նա այլ հարցերի չպատասխանեց` նշելով, թե ուշանում է «Մարտի 1-ի» գործով դատական նիստից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները