Հետևեք մեզ։

Ես էս գլխից ասում եմ՝ ես գնալու եմ Բաքու, եթե հրավեր լինի. Փաշինյան

19:05, 17 հունիս 2026
Ես էս գլխից ասում եմ՝ ես գնալու եմ Բաքու, եթե հրավեր լինի. Փաշինյան


Մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա. այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է  Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են՝ վա˜յ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եկել է Դիլիջան։ Այն, որ եկել է Դիլիջան, դա ևս մեկ երաշխիք է, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Եվ 2029 թվականին Եվրոպական համյանքի քաղաքական գագաթնաժողովին, եթե, իհարկե, հրավեր լինի, ես էս գլխից ասում եմ՝ ես գնալու եմ Բաքու։ Բայց մյուս կողմից՝ այս հարցը պետք է պարզաբանվի՝ ՀՀ-ում 500 հազար հոգուց ավելի մարդ ասում է՝ մենք Ղարաբաղի շարժումը պետք է շարունակե՞նք։ Մենք պետք է թույլ չտանք դա»,-ասել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները