Հետևեք մեզ։

ԿԸՀ-ն տվեց իր համաձայնությունը՝ Քոչարյանի նկատմամբ քրվարույթ հարուցելու համար. 2004 թվականի դեպք է․ պաշտպան

21:37, 17 հունիս 2026
ԿԸՀ-ն տվեց իր համաձայնությունը՝ Քոչարյանի նկատմամբ քրվարույթ հարուցելու համար. 2004 թվականի դեպք է․ պաշտպան

ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հունիսի 17–ի նիստում համաձայնություն տվեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Այս մասին ԿԸՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Առաջադրված մեղադրանքները վերաբերում էին 2004-2009 թվականների դեպքերին՝ պաշտոնական դիրքի չարաշահում, փողերի լվացում։ Ըստ էության, ԿԸՀ–ն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի, թե ինքն ինչ է անում։ Մենք հարցնում էինք՝ կասե՞ք քննարկվող հարցերի շրջանակը, որովհետեւ վարույթը սկսվեց նրանով, որ հանձնաժողովից ասացին, որ մենք հիմա իրավական հարցեր չենք քննարկելու։ Պարզ է, որ ԿԸՀ–ն տեղյակ չի, թե ինքն ինչ գործառույթ ունի, գիտի միայն, որ պետք է տեքստը կարդ ու բավարարի միջնորդությունը։

Մենք ներկայացրեցինք, որ մեղադրանքում ներկայացված տեղեկատվությունը սուտ է։ Կարծում եմ, որ շուտով Հ1–ով ռեպորտաժը դուրս կգա, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ չարաշահել է, ուսումնական հաստատության 1 միլիարդանոց գույքը 12 մլն դրամով վաճառել են, որը հետո վերադարձվել է իր ընտանիքի անդամին։ Բայց մենք ներկայացրեցինք, որ այդ գույքի վաճառքը եղել է կառավարության որոշմամբ, իսկ ռոբերտ Քոչարյանը կառավարության մեջ չի եղել։ Իր ստորագրությունը այդ որոշման տակ կա, որովհետեւ կառավարության որոշումները վավերացնում էր նախագահը։

Կառավարության որոշման մեջ գրվծ է եղել, որ երրորդ կարգի վթարայնության և կառավարության կողմից գնահատված գույք է եղել։ Գյուքը ձեռք բերողը եղել է թենիսի ֆեդերացիայի նախագահը, որը պարտավորվել է ներդրումներ անել։ Հիմա այդ շենքերը չկան, այդ տեղում կառուցվել է նոր տարածք։ Այդ ընկերություններից մեկում ներդրում է արել Սեդրակ Քոչարյանը։ Թեզը, որ օգնել է, որ հետո էժանով վերցնի, չի հաստատվում։ Բայց ԿԸՀ–ն հայտարարեց, որ մենք փաստերը չենք նայելու, քաղաքական կոնտեքստը չենք նայելու»,–ասաց փաստաբանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 62–րդ հորիզոնականում է, իսկ Ասատուր Քոչարյանը՝ 154–րդ հորիզոնականում։

Այս առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, նշելով, որ սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. «Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները