Հետևեք մեզ։

Քաղցրաշենի բնակչի տնից գողացել են 16 հատ ոսկյա մատանի, յոթ՝ ականջօղեր, 5 հատ ոսկյա վզնոց

12:06, 18 հունիս 2026
Քաղցրաշենի բնակչի տնից գողացել են 16 հատ ոսկյա մատանի, յոթ՝ ականջօղեր, 5 հատ ոսկյա վզնոց

Հունիսի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի տներից մեկից գողություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Արարատի մարզի քրեական ոստիկաններին Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Ավետիկ Գ․-ն հայտնել է, որ ժամը 17։00-ից մինչև 20։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով տան դուռը բաց լինելու և տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել իրենց տան ննջասենյակներից մեկը և գողացել են թվով 11 հատ ոսկյա մատանի, 7 զույգ ոսկյա ականջօղեր, 4 հատ ոսկյա վզնոց՝ իրենց կախազարդով, և 4 հատ ոսկյա թևնոց, իսկ մյուս ննջասենյակից՝ դրամապանակ, որում առկա է եղել թվով 5 հատ ոսկյա մատանի և 1 հատ ոսկյա վզնոց՝ իր կախազարդով։

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները