Հետևեք մեզ։

Ես տենց եմ, ես կրքոտ հռետոր եմ, եթե ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու․ Փաշինյան

13:12, 18 հունիս 2026
Ես տենց եմ, ես կրքոտ հռետոր եմ, եթե ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր ելույթներին նշոել է, որ ոչ թե ինքնատիրապետումն է կորցնում, այլ կրքոտ է՝ որպես հռետոր։

«Քարոզարշավի ժամանակ էլ նայում եմ՝ ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են՝ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը, վրդովվեց։

Ես տենց եմ, ես կրքոտ հռետոր եմ, եթե ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու։ Ես 15 տարի առաջ էլ եմ տենց խոսել։ Ես էդպես եմ խոսում, ես էդպես եմ հաղորդակցվում, որովհետև էդ թեմաները կարևոր, օրգանիկ թեմաներ են, ես էդ թեմաներով ապրում եմ։ Սա ինձ համար քաղաքական ներկայացում չէ, սա կյանք ա, որ ես ապրում եմ»,-ասաց Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները