Հետևեք մեզ։

Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. ՌԴ ՊՆ

21:24, 04 հուլիս 2023
Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. ՌԴ ՊՆ

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հաղորդվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հուլիսի 4-ի տեղեկատվական տեղեկագրում։

 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ այդ փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։