Հետևեք մեզ։

Ընտրակաշառք բաժանելու քրեական գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

14:38, 18 հունիս 2026
Ընտրակաշառք բաժանելու քրեական գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վրդովեցնող է համարում այն փաստը, որ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից  հետո ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործերով մեղադրյալներից որևէ մեկը չի կրել ազատազրկման պատիժ։  

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ ընտրակաշառք բաժանելու քրեական գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է։ 

«Պետք է հասկանանք, թե ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել և ինչու մեղադրյալները չեն դատապարտվել ազատազրկման։ Հակառակ  դեպքում նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը  կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ իրավիճակին առնվազն քաղաքական գնահատական ինքը կտա, իսկ իրավական գնահատականը պետք է տան  իրավաբանները։  

Նիկոլ Փաշինյանն օրերս նաև հայտարարել էր, որ իր համար առաջնահերթ է լինելու, որպեսզի մինչև Հայաստանում հաջորդ համապետական ընտրություններ 2026 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործերով անցնող բոլոր անձինք պետք է ազատազրկված լինեն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները