Հետևեք մեզ։

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

15:06, 18 հունիս 2026
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է  Մագնուս Կարլսենին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանը արագ շախմատի թիմային առաջնության հերթական տուրում հաղթել է աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները