Միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը կկոչենք ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք ստանալ ժողովրդի աջակցությունը, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նաև առաջարկում է դիմել ՌԴ–ի, Չինաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և մի շարք այլ առանցքային երկրների ղեկավարներին` հրավիրելով նրանց միասնական ընդդիմության առաջին խորհրդի նիստին մասնակցելու։ Կարապետյանը նաև կարծում է, որ այդ նիստին պետք է հրավիրել նաև շատ այլ երկրների դեսպանների, միջազգային կառույցների ղեկավարների, որպեսզի նրանք լսեն հայաստանյան միասնական ընդդիմության մտահոգությունները։