Օգնեցինք ընդդիմությանը` ավելի լավ պայքարելու. Սամվել Կարապետյանը` քաղաքականություն մտնելու մասին․ «Ուժեղ Հայաստանի» ղեկավարն այսպես պատասխանեց հարցին` արդյոք քաղաքականություն մուտք կգործեր, եթե եկեղեցու համար հայտարարությունից հետո իրեն չձերբակալեին ու կարողանար վերադառնալ Մոսկվա։
«Ես եկեղեցին պաշտպանելու համար հայտարարություն անելու էի, բայց, իհարկե, այս քաղաքական պրոցեսներին չէի ցանկանա մասնակցել։ Թող չնեղանան մեր ընդդիմադիր ուժերը, ուղղակի տեսա, որ իմ դեմքով չմասնակցելու դեպքում, իրենք արդեն սպառում էին իրենց։ Համարում եմ, որ մենք նոր շունչ տվեցինք ընդդիմադիր պայքարին։ Տեսան բոլորը, որ մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնում` կալանավորում են, ուրեմն կալանավորում են, ինչ–որ պահ էլ դա պատիվ էր մեզ համար։ Սա լիրիկա չէ, մենք իրոք, մեծ վտանգի առաջ ենք կանգնած, նույնիսկ ավելի մեծ, քան մեզ թվում է»,– նշեց Կարապետյանը։
Մենք նոր շունչ տվեցինք ընդդիմադիր պայքարին․ Սամվել Կարապետյան
16:14, 18 հունիս 2026