Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում խորհրդային հուշահամալիրի պղծման կապակցությամբ, ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։