2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնակաիրավունքները:
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեջբերելով նաև ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը:
«Խոսելով երեխայի իրավունքների մասին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տարածքի կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները»,- գրել է նա։