Հետևեք մեզ։

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

10:29, 19 հունիս 2026
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այն ծնողները, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխա կամ հաշմանդամության խորը և ծանր կարգ ունեցող մինչև 18 տարեկան երեխա, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը։

«Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ ծնողական ժամի վերաբերյալ, որի շնորհիվ այն ծնողները, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխա կամ հաշմանդամության խորը և ծանր կարգ ունեցող մինչև 18 տարեկան երեխա, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը։

Մեկ և երկու երեխա ունեցող ծնողները կկարողանան իրենց աշխատաժամանակը կրճատել կես ժամով, որը կհաշվարկվի ամբողջությամբ աշխատավարձի իմաստով, իսկ երեք երեխա ունեցող ծնողները՝ մեկ ժամով։ Իմաստը երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է, և սա շատ երեխայակենտրոն և ծնողակենտրոն քաղաքական փոփոխություն է մեր ոլորտում։

Այս առաջարկը եկել է հենց մեր քաղաքացիների կողմից, ինչը մենք ի կատար ենք ածել։ Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- ասել է Թորոսյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները