Հետևեք մեզ։

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ է մուտքագրել

11:32, 19 հունիս 2026
«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ է մուտքագրել

2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։

 

Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և  անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները