Հետևեք մեզ։

Հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ՝ առաջիկայում կդրսևորվեն. Քրիստինե Վարդանյան

12:08, 19 հունիս 2026
Հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ՝ առաջիկայում կդրսևորվեն. Քրիստինե Վարդանյան

Մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում՝ նախընտրական շրջանում ասել ենք՝ այո՛, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև չկա մեկ քաղաքական ուժ կամ անհատ, որ կարող է ստեղծված իրավիճակը միայնակ լուծել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով: Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունն ու գնա այդ ճանապարհով:

Հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ՝ առաջիկայում կդրսևորվեն: Ես գնահատում եմ և կարևորում եմ, որ կա այդ քննարկումը և գիտակցումը՝ համագործակցության անհրաժեշտության, որովհետև դա է միակ ճանապարհը»,-նշել է նա։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները