Հետևեք մեզ։

ԱՀ կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր

01:02, 05 հուլիս 2023
ԱՀ կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր

ԱՀ կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր.

 

Այսպես.

 

-Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը:

 

-Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով:

 

-Մթերված ցորենի դիմաց գումարը կփոխանցվի շահառուին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

 

Հիշեցնենք, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ցորենի մթերումն իրականացնում է՝

 

-մեկ կիլոգրամի արժեքը հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորության հաշվանցման դիմաց 230 դրամով

 

-գումարի դիմաց՝ 195 դրամով:

 

Մթերվող ցորենի առավելագույն խոնավությունը պետք է լինի 13 տոկոս, իսկ առավելագույն աղտոտվածությունը՝ 3 տոկոս։