Հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 19-ին մինչև ժամը 19.00–ն երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը։
Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, նշելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։