Հետևեք մեզ։

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազը» կողաշրջվել է

13:02, 19 հունիս 2026
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազը» կողաշրջվել է

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները